Այսօր Գյումրի էր այցելել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Այցի նպապատակը Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց Մխիթար Գոշի կիսանդրու բացման արարողությունն էր: Աղվան Հովսեփյանին ուղեկցում էին Շիրակի մարզի գրեթե բոլոր պատգամավորները, այդ թվում՝ Աժ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը, ինչպես նաեւ ՀՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Գոշի կիսանդրին անձամբ բացելուց հետո, Աղվան Հովսեփյանը այցելել է մարզի դատախազության շենք, որտեղ նրան գոհացրել է դատախազության շենքային պայմանները: Ըստ գլխավոր դատախազի՝ ոչ միայն դատախազության շենքային պայմաններն են բարելավել այլ նաև բուն դախազաության կարգավիճակն է էապես փոխվել: Աղվան Հովսեփյանի կարծիքով, Հայաստանի դատախազական համակրագը լիովին համապատասխանում է ժողովրդավարական պետության չափանիշներին.
«Բարեփոխումները իրականացվում են ժողովրդավարական պետության չափանիշներին համապատասխանեցնելու համար, և դա մենք արել ենք ու ակնկալում ենք, որ դատախազները իրենց աշխատանքով էապես նույնպես կբարեփոխվեն և ոչ միայն դատախազները, այլ նաև ողջ իրավական համակարգը, որպեսզի մենք նվաճենք ժողովրդի վստահությունը»- ասել է Աղվան Հովսեփյանը:
Լրագրողներից մեկի «Արդյոք ժողովուրդը վստահու՞մ է գլխավոր դատախազին» հարցը Աղվան Հովսեփյանը ընդունել է որպես գնահատական իր աշխատանքին և շնորհակալություն է հայտնել: Լրագրողը ճշգրտել է, թե դա հարց է, և ոչ թե գնահատական, սակայն գլխավոր դատախազը կրկին ժպտալով շնորհակալություն է հայտնել՝ ասելով,-«Դուք ասեցիք արդեն»:
Արդյո՞ք ժողովուրդը վստահում է Աղվան Հովսեփյանին

Դերենիկ Մալխասյան
Գյումրի