Աշխարհ

30.04.2016 15:10


ՌԴ ՊՆ-ից պատասխանել են Պենտագոնին Սու-27-ի մանևրի առնչությամբ

ՌԴ ՊՆ-ից պատասխանել են  Պենտագոնին Սու-27-ի մանևրի առնչությամբ

Մոսկվան արդեն սկսում է սովորել ռուսական կործանիչների «ոչ պրոֆեսիոնալ» մանևրների պատճառով Պենտագոնի «վիրավորվածությանը»։ РИА «Новости»-ի փոխանցմամբ՝ այդկերպ է մեկնաբանել ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը Բալթիկ ծովի երկնքում ռուսական Սու-27 կործանիչի և ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռի մասնակցությամբ միջադեպը։

Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական ինքնաթիռների բոլոր թռիչքները «համապատասխանում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին»։ Նա նշել է, որ ամերիկյան RC-135U-ն անգամ փորձել է մոտենալ ռուսական սահմանին անջատված տրանսպոնդերով։

Այդ պատճառով ՌԴ հերթապահ ՀՕՊ ուժերը ստիպված են լինում օդ բարձրացնել կործանիչը՝ վիզուալ կերպով ճանաչելու ինքնաթիռի տեսակը և նրա համարը։ ՌԴ ՊՆ–ից ընդգծել են՝ ամերիկյան ռազմաօդային ուժերի այդ խնդիրը երկու լուծում ունի՝ կա՛մ չթռչել ռուսական սահմանների մոտով, կա՛մ միացնել տրանսպոնդերը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական Су-27–ը Բալթյան ծովի վրա 30 մ հեռավորությամբ թռել է ամերիկյան RC-135–ի վրայով՝ օդում բարձրագույն պիլոտաժի «տակառի պտույտ» մանևր կատարելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը