ՆԱՏՕ–ն պատրաստվում է 4 գումարտակ տեղակայել Ռուսաստանի հետ սահմաններին
ԱՄՆ–ը և նրա եվրոպական դաշնակիցները պատրաստվում են չորս գումարտակ տեղակայել Լեհաստանում և Բալթյան երկրներում։ Այս մասին տեղեկացնում է «The Wall Street Journal»–ը՝ արևմտյան երկրներում պաշտոնատար անձանց հղումով։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ դա կարվի Ռուսաստանի հետ սահմանների պաշտպանության ուժեղացմանն ուղղված ՆԱՏՕ-ի փորձերի շրջանակում՝ ՌԴ ռազմական ակտիվության ֆոնին։ Ընդհանուր առմամբ, Բալթյան երկրներում տեղակայվելու է ՆԱՏՕ–ի մոտ 4 հազ զինվորական։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ–ը տրամադրելու է 2 գումարտակ, իսկ Ֆրանսիան և Գերմանիան՝ մեկական գումարտակ։
«Ռուսները մեծ թվով զինվորականների մասնակցությամբ մի շարք անսպասելի զորավարժություններ են անցկացնում անմիջապես սահմանների մոտ։ Մենք կարող ենք դա չափազանց սադրիչ վարք համարել»,- ասել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Ուորքը։

7or.am