Աշխարհ

30.04.2016 11:01


Թուրքիայում ավելի քան 400 ընդդմիադիր ԶԼՄ–ի լրագրող է հեռացվել աշխատանքից

Թուրքիայում ավելի քան 400 ընդդմիադիր ԶԼՄ–ի լրագրող է հեռացվել աշխատանքից

Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ–ի նկատմամբ ճնշումները չեն դադարում։ «Zaman» պարբերականն ու «Cihan» գործակալությունը ստիպված են եղել ավելի քան 400 լրագրողի հեռացնել այդ երկրի նախագահի և կառավարության կողմնակիցների սպառնալիքների պատճառով։ «fapnews.ru»–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատարանը հոգաբարձուներ է նշանակել լրատվամիջոցների արտաքին կառավարման համար։

Իր հերթին Թուրքիայի լրագրողների միությունը մեղադրել է իշխանություններին գրաքննություն մտցնելու համար։

Նախկին աշխատակիցները հայտնել են, որ հեռացվել են այն հոդվածով, որը չի նախատեսում որևէ փոխհատուցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը