Վա՛խ...Սիրտս լցվեց... Իշխանական տարբեր գործիչներ հիմա սկսել են արդարանալ, ասելով, թե՝ իմ հորքուրի տղու աղջկա խնամու բաջանաղի տղեն հիմա առաջնագծում է:
Երկրորդն էլ հպարտանում է, ասելով, թե՝ իմ մորքուրի տալի տղու աղջկա տեգոր կնկա տղեն հիմա առաջնագծում է...
Երրորդն ավելի մեծ ոգեւորությամբ է մատնանշում իրենց ցեղի «ներդրումը» մարտական գործողություններին ու հայտարարում է, թե՝ իմ քեռու աղջկա խորթ ախպոր թոռն արդեն ծնվել է ու շուտով կլինի առաջնագծում...
ՀՀԿ խորհրդի վերջին նիստում ահա՛ այսպիսի «հայրենասիրական» առաջադրանք են ստացել կուսակցական վերնախավի անդամներն իրենց առաջնորդից: Դրա համար էլ նոր օրինագիծ են բերել Աժ եւ շուտով կանցկացնեն:
Հե՛նց այդ քեռի եզան գյուղի՝ իրենց անհայտ «ազգականներին» կրթության իրավունք ստանալուց զրկելու մտադրությամբ: Եվ հիմա նման՝ սրտաճմլիկ հայտարարություններով այդ օրինագիծն ընդունելու համար նպաստավոր ֆոն են ստեղծում:
Խոսքը ««Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Առաջարկությունն ընդունվելու պարագայում իշխանությունը խոստանում է բարձրագույն կրթություն ստանալ, իսկ այնուհետեւ գիտությամբ զբաղվել ցանկացողների համար իրապես ապահովել հավասար մեկնարկային հնարավորություն («Ապահով Հայաստան» կարգախոսը չեք մոռացել, չէ՞):
Նախագիծը պաշտպանողները նշում են. «Գաղտնիքչէ, որմեզանումառկաէմիտենդենց, ըստորիարականսեռիՀՀբազմաթիվքաղաքացիներ, ցանկանալովխուսափելպարտադիրզինվորականծառայությունից, ընդունվումենբարձրագույնուսումնականհաստատություններ, շատհաճախ, նույնիսկչկարեւորելովմասնագիտականկողմնորոշումը: Բակալավրիատիցհետոնրանքշարունակումենիրենցուսումըսկզբումմագիստրատուրայում, այնուհետեւ՝ասպիրանտուրայում, որնավարտելուցեւթեկնածուականատենախոսությունըպաշտպանելուցհետո, շատհաճախչենզբաղվումգիտականգործունեությամբ: Դրանովնմանմարդիկխոչընդոտումենայնուսանողներին (մագիստրանտներին, ասպիրանտներին), ովքերիրապեսցանկանումենզբաղվելգիտությամբեւիրենցնպաստըբերելհասարակականզարգացմանամենատարբերոլորտներին, ընդհանուրառմամբՀայաստանիՀանրապետությանը»:
Սա կատարյալ դեմագոգիա է, քանի որ եթե խոչընդոտողներ եղել են կամ կան, ապա դրանք ՀՀԿ երիտթեւի անդամները, կամ բազեականներն են, որոնք գիտության թեկնածուի եւ անգամ դոկտորի վկայականներ են ստացել (գնել, իշխող ուժի կրծքանշանով «գիտական» կարիերա հարթել): Կարճ ասած՝ «ոսկե երիտասարդությունը» (իրականում, ժանգոտ տեսակը, ստորին ծագումով գեղցիները):
Նախ հարց է ծագում. աշոտյանները, կարենավագյանները եւ մնացած «երիտգիտնականներն» արդյո՞ք շարունակել են զբաղվել գիտությամբ: Իհարկե, ո՛չ:
Երկրորդ՝ մի կողմից զբաղեցրել են իրապես գիտութամբ զբաղվել ցանկացող խելացի երիտասարդների տեղը, մյուս կողմից էլ՝ դասալքության ռեկորդներ են սահմանել:Բայց ցանկացած առիթով ցցվում ու «ռազմահայրենասիրական» բըխոցներ են արձակում:
Եվ հիմա այս նախագծով դարձյալ կուժն ու կուլան ջարդվում է անապահով, մի կերպ գոյությունը քարշ տվող, աղքատ ընտանիքների երեխաների գլխին, որոնք զրկվում են տարկետման իրավունքից: Այսպես թե այնպես այդ ընտանիքների երեխաներն են իրենց պարտքը կատարում հայրենիքի առջեւ եւ պարտադիր զորակոչվում ու ծառայում են: Ոչ թե իշխանական «կաստայի» մաս կազմող կարկառուն պարտիականների զավակները, որոնք ամերիկաների ու եվրոպաների կազինոներում թրեւ են գալիս:
Հիմա բռնել և զրկել աղքատ ու անապահով ընտանիքների երեխաներին բուհ ընդունվելու եւ գոնե առաջին կուրս հաճախելու իրավունքից՝ որքանո՞վ է բարոյական: Մանավանդ, երբ ՀՀԿ ղեկավարն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ նրանք անգամ երկու բուհ ավարտելուց հետո իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն կարողանում գտնել եւ ստիպված գնում ու սուպերմարկետներում «տոպրակ լցնող» են աշխատում:
Եթե Սերժ Սարգսյանի վարած սխալ քաղաքականության հետեւանքով հայտնվեցինք պատերազմական իրավիճակում, ուրեմն՝ պետք է դարձյալ տուժողը «հասարակ» ժողովրդի զավակնե՞րը լինեն, որ դպրոցից միանգամից հայտնվեն առաջնագծում ու կյանքում ոչինչ չտեսած՝ զոհվեն հանուն հայրենիքի:
Գնացեք դո՛ւք զոհվեք ձեր լակոտներով: Բավակա՛ն է ժողովրդին երկարականջ կենդանու տեղ դնեք:
Բավակա՛ն է ժողովրդին երկարականջ կենդանու տեղ դնեք
Վա՛խ...Սիրտս լցվեց... Իշխանական տարբեր գործիչներ հիմա սկսել են արդարանալ, ասելով, թե՝ իմ հորքուրի տղու աղջկա խնամու բաջանաղի տղեն հիմա առաջնագծում է:
Երկրորդն էլ հպարտանում է, ասելով, թե՝ իմ մորքուրի տալի տղու աղջկա տեգոր կնկա տղեն հիմա առաջնագծում է...
Երրորդն ավելի մեծ ոգեւորությամբ է մատնանշում իրենց ցեղի «ներդրումը» մարտական գործողություններին ու հայտարարում է, թե՝ իմ քեռու աղջկա խորթ ախպոր թոռն արդեն ծնվել է ու շուտով կլինի առաջնագծում...
ՀՀԿ խորհրդի վերջին նիստում ահա՛ այսպիսի «հայրենասիրական» առաջադրանք են ստացել կուսակցական վերնախավի անդամներն իրենց առաջնորդից: Դրա համար էլ նոր օրինագիծ են բերել Աժ եւ շուտով կանցկացնեն:
Հե՛նց այդ քեռի եզան գյուղի՝ իրենց անհայտ «ազգականներին» կրթության իրավունք ստանալուց զրկելու մտադրությամբ: Եվ հիմա նման՝ սրտաճմլիկ հայտարարություններով այդ օրինագիծն ընդունելու համար նպաստավոր ֆոն են ստեղծում:
Խոսքը ««Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին է, որով առաջարկվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Առաջարկությունն ընդունվելու պարագայում իշխանությունը խոստանում է բարձրագույն կրթություն ստանալ, իսկ այնուհետեւ գիտությամբ զբաղվել ցանկացողների համար իրապես ապահովել հավասար մեկնարկային հնարավորություն («Ապահով Հայաստան» կարգախոսը չեք մոռացել, չէ՞):
Նախագիծը պաշտպանողները նշում են. «Գաղտնիք չէ, որ մեզանում առկա է մի տենդենց, ըստ որի արական սեռի ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, ցանկանալով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, շատ հաճախ, նույնիսկ չկարեւորելով մասնագիտական կողմնորոշումը: Բակալավրիատից հետո նրանք շարունակում են իրենց ուսումը սկզբում մագիստրատուրայում, այնուհետեւ՝ ասպիրանտուրայում, որն ավարտելուց եւ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո, շատ հաճախ չեն զբաղվում գիտական գործունեությամբ: Դրանով նման մարդիկ խոչընդոտում են այն ուսանողներին (մագիստրանտներին, ասպիրանտներին), ովքեր իրապես ցանկանում են զբաղվել գիտությամբ եւ իրենց նպաստը բերել հասարակական զարգացման ամենատարբեր ոլորտներին, ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությանը»:
Սա կատարյալ դեմագոգիա է, քանի որ եթե խոչընդոտողներ եղել են կամ կան, ապա դրանք ՀՀԿ երիտթեւի անդամները, կամ բազեականներն են, որոնք գիտության թեկնածուի եւ անգամ դոկտորի վկայականներ են ստացել (գնել, իշխող ուժի կրծքանշանով «գիտական» կարիերա հարթել): Կարճ ասած՝ «ոսկե երիտասարդությունը» (իրականում, ժանգոտ տեսակը, ստորին ծագումով գեղցիները):
Նախ հարց է ծագում. աշոտյանները, կարենավագյանները եւ մնացած «երիտգիտնականներն» արդյո՞ք շարունակել են զբաղվել գիտությամբ: Իհարկե, ո՛չ:
Երկրորդ՝ մի կողմից զբաղեցրել են իրապես գիտութամբ զբաղվել ցանկացող խելացի երիտասարդների տեղը, մյուս կողմից էլ՝ դասալքության ռեկորդներ են սահմանել:Բայց ցանկացած առիթով ցցվում ու «ռազմահայրենասիրական» բըխոցներ են արձակում:
Եվ հիմա այս նախագծով դարձյալ կուժն ու կուլան ջարդվում է անապահով, մի կերպ գոյությունը քարշ տվող, աղքատ ընտանիքների երեխաների գլխին, որոնք զրկվում են տարկետման իրավունքից: Այսպես թե այնպես այդ ընտանիքների երեխաներն են իրենց պարտքը կատարում հայրենիքի առջեւ եւ պարտադիր զորակոչվում ու ծառայում են: Ոչ թե իշխանական «կաստայի» մաս կազմող կարկառուն պարտիականների զավակները, որոնք ամերիկաների ու եվրոպաների կազինոներում թրեւ են գալիս:
Հիմա բռնել և զրկել աղքատ ու անապահով ընտանիքների երեխաներին բուհ ընդունվելու եւ գոնե առաջին կուրս հաճախելու իրավունքից՝ որքանո՞վ է բարոյական: Մանավանդ, երբ ՀՀԿ ղեկավարն այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ նրանք անգամ երկու բուհ ավարտելուց հետո իրենց մասնագիտությամբ աշխատանք չեն կարողանում գտնել եւ ստիպված գնում ու սուպերմարկետներում «տոպրակ լցնող» են աշխատում:
Եթե Սերժ Սարգսյանի վարած սխալ քաղաքականության հետեւանքով հայտնվեցինք պատերազմական իրավիճակում, ուրեմն՝ պետք է դարձյալ տուժողը «հասարակ» ժողովրդի զավակնե՞րը լինեն, որ դպրոցից միանգամից հայտնվեն առաջնագծում ու կյանքում ոչինչ չտեսած՝ զոհվեն հանուն հայրենիքի:
Գնացեք դո՛ւք զոհվեք ձեր լակոտներով: Բավակա՛ն է ժողովրդին երկարականջ կենդանու տեղ դնեք:
Կիմա Եղիազարյան