Աշխարհ

29.04.2016 19:30


Մոնա Լիզայի առանձնատունը վաճառվում է 23 մլն դոլարով (լուսանկար)

Մոնա Լիզայի առանձնատունը վաճառվում է 23 մլն դոլարով (լուսանկար)

Լեոնարդո դա Վինչիի լեգենդար «Մոնա Լիզա» նկարի հերոսուհին բնակվել է Տոսկանայում գտնվող շքեղ առանձնատանը, որն այժմ վաճառվում է 23 մլն դոլարով:

Ինչպես տեղեկացնում է «Life»-ը, Անթինորի վիլլան պատկանում էր մետաքսի վաճառական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյին և նրա կնոջը՝ Լիզային: Վարկածներից մեկի համաձայն՝ հենց նա է պատկերված Դա Վինչիի նկարում: Որոշ մասնագետներ պնդում են, որ Ջոկոնդոն պատվիրել է կնոջ նկարը հենց առանձնատունը գնելու առթիվ:

Վիլլան ներառում է 27-ակրանոց զբոսայգի, եկեղեցի, գյուղական տներ, կիտրոնի այգի, ինչպես նաև տերերի տունը, որը բաղկացած է 8 ննջասենյակից և մի քանի ճաշասենյակից:

Տան առաստաղները զարդարված են որմնանկարներով, որոնք վերականգնվել էին նախորդ սեփականատերերի կողմից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը