Աշխարհ

29.04.2016 14:14


Էրդողանի փեսան թուրք բնապահպաններին խորհուրդ է տվել բողոքել ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի ատոմակայանի դեմ

Էրդողանի փեսան թուրք բնապահպաններին խորհուրդ է տվել բողոքել ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի ատոմակայանի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, այդ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը Թուրքիայում ատոմակայան կառուցելու դեմ բողոքող բնապահպաններին խորհուրդ է տվել բողոքել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի դեմ։

Այս մասին գրում է «Habernet»–ը։

«Եթե դուք բողոքեք Հայաստանում գտնվող ատոմակայանի դեմ, ավելի շատ օգուտ կտաք Թուրքիային»,- ասել է Ալբայրաքը։

Այս խորագրի վերջին նյութերը