Աշխարհ

29.04.2016 12:00


«The Telegraph». «ԵՄ-ի ստեղծման ակունքներում ԱՄՆ-ն է»

«The Telegraph». «ԵՄ-ի ստեղծման ակունքներում ԱՄՆ-ն է»

Այն հարցում, որ ԱՄՆ-ն ակտիվորեն խառնվում է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հնարավոր գործընթացին, որևէ տարօրինակ բան չկա, քանի որ հենց ԱՄՆ-ն էր կանգնած ԵՄ-ի ստեղծման ակունքներում: Նման բովանդակությամբ հոդված է հրապարակել «The Telegraph»-ը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ Պետդեպի կողմից գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են, որ ամերիկյան հետախուզությունն ակտիվորեն ֆինանսավորում էր ԵՄ-ի ստեղծումը՝ փորձելով այդ գործընթաց ներգրավել նաև Մեծ Բրիտանիային:

Այսպես, 1950թ. հուլիսի 26-ի փաստաթղթում, որը ստորագրված էր ԱՄՆ գեներալ Ուիլյամ Դոնավանի կողմից, բշված է Եվրախորհրդարանի զարգացման նախագծի մասին:

Հրապարակված փաստաթղթերում կան նաև տեղեկություններ այն մասին, որ ԿՀՎ-ն փորձում էր խանգարել ԵՄ հիմնադիրներին՝ փնտրել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ, որպեսզի նրանց կախվածությունն ԱՄՆ-ից չթուլանա:

Աղբյուրը նկատում է՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերությունները դժվար է անամպ անվանել, սակայն արտաքին վտանգներով լի աշխարհում եվրոպացիները պետք է անեն ամեն ինչ՝ ԵՄ-ի փլուզումից խուսափելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը