Աշխարհ

29.04.2016 11:20


Սիրիայի ԶՈւ–ն, ՌԴ աջակցությամբ, պատրաստվում է գրոհել Ռաքքան

Սիրիայի ԶՈւ–ն, ՌԴ աջակցությամբ, պատրաստվում է գրոհել Ռաքքան

Սիրիայի կառավարական զորքերը՝ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ, պատրաստվում են հարձակողական գործողություններ իրականացնել Դեյր էզ Զորի և Ռաքքայի ուղղություններով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտարարել է ՄԱԿ-ում և Ժնևի մի շարք այլ միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:

«Կրակի դադարեցման ռեժիմը, ինչպես նշվում է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևում, չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա: Ավելին՝ բանաձևում ասված է, որ այդ խմբավորումների նկատմամբ նրանց ոչնչացմանն ուղղված ռազմական գործողությունները պետք է շարունակվեն: Հենց այդպես էլ գործում են Սիրիայի ռազմական ուժերը՝ ռուսական ռազմատիեզերական ուժերի աջակցությամբ: Այդ գործողությունների արդյունքում ազատագրվել է Փալմիրան, իսկ այժմ հետագա հարձակողական օպերացիաներ են մշակվում Դեյր էզ Զորի և Ռաքքայի ուղղություններով: Հենց «Ջեբհաթ ան Նուսրայի» նման խմբավորումների դեմ Հալեպում և որոշ այլ տարածքներում ռազմական գործողություններ են իրականացվում», - հայտարարել է Բորոդավկինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը