էրդողան․ «Ռուսաստանը չի կարողանում Հայաստանին լիովին աջակցել» (տեսանյութ)
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է պատերազմի՝ Էրդողանը նաև ասել է. - «Ընթացող բախումների ֆոնին Ադրբեջանն ու Իլհամ Ալիևը ուժեղանում են: Իսկ Ռուսաստանը չի կարողանում Հայաստանին լիովին աջակցել: Համենայնդեպս, բացահայտ չի աջակցում, քանի որ Ադրբեջանի հետ շահավետ հարաբերություններ ունի: Բնակչության, բանակի թվի և մյուս հնարավորությունների տեսանկյունից Ադրբեջանի կարողությունը անհամեմատ ավելի մեծ է Հայաստանի կարողությունից: Ադրբեջանը նման չէ տարածաշրջանի երկրներին՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Ուկրաինային: Ռուսաստանը նույնիսկ Ուկրաինայում չկարողացավ ցանկալի արդյունքի հասնել: Միայն Ղրիմում կարողացավ, քանի որ թաթար բնակչության թիվը քիչ էր: Ռուսաստանը սխալ է գործում»։
Ինչպես գրում է «Ազատությունը»՝ թուրքական «Սթար»–ին հղումով, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հայերի նկատմամբ բարյացկամություն է ցուցաբերում․ - «Թուրքիայում շուրջ 100 հազար հայ կա, որոնցից 50 հազարը Թուրքիայի քաղաքացի չի: Կացության իրավունք չունեցողներին նույնպես ըմբռնումով ենք մոտենում: Հետ վերադարձրեցինք մեր հայ քաղաքացիների համայնքային գույքը: Ապրիլի 24-ին էլ ուղերձ հրապարակեցի»:

Մանրամասն՝ «Ազատությունում»