Աշխարհ

29.04.2016 10:45


Քլինթոնի հաղթանակը կարող է երրորդ համաշխարհայինի հանգեցնել

Քլինթոնի հաղթանակը կարող է երրորդ համաշխարհայինի հանգեցնել

ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին պետքարտուղար, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հաղթանակն անկանխատեսելի հետևանքների կհանգեցնի, այդ թվում՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Նման հայտարարություն է արել նրա կենսագրության հեղինակ Դիանա Ջոնսթոունը «Il Giornale»–ի հետ հարցազրույցում։

Ջոնսթոունը նշել է, որ Քլինթոնն արտաքին քաղաքականության ագրեսիվ ուղղություն էր որդեգրել դեռևս պետքարտուղարի պաշտոնում։ Նա աջակցել է ԱՄՆ–ի ներխուժմանն Իրաք, Լիբիայի պատերազմին միջամտելուն, իսկ այժմ էլ կողմ է Սիրիա ներխուժելուն՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ։ Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացման գործում նրա դերը հսկայական է։

Բացի այդ, Քլինթոնը նաև հակառուսական կողմնորոշում ունի։

Ջոնսթոունի կարծիքով աշխարհը պետք է զգուշանա Քլինթոնի «ակտիվ գործունեությունից», որի նախընտրական խոստումները տագնապ են առաջացնում։ Նախկին պետքարտուղարը մտադիր է ռազմական ուժ կիրառել դիվանագիտության փոխարեն, աշխարհը բաժանել «ընկերների և թշնամիների», ինչպես նաև այնքան ուժեղացնել ՆԱՏՕ–ին, որ ցանկացած միջադեպ երրորդ համաշխարհայինի հանգեցնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը