Տնտեսական

28.04.2016 17:11


ՀԲ․ 30 մլն դոլարի վարկ՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը

ՀԲ․ 30 մլն դոլարի վարկ՝ Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 30 միլիոն դոլար արժողությամբ վարկ՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունաքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար: Գրում է «Ազատությունը»։

ՀԲ-ի հաղորդագրության համաձայն՝ «ծրագիրը կօժանդակի կառավարության, բավարար և հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին, բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը և կառավարումը և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը»:

Հաղորդագրությունում նշվում է, որ վերջին հինգ տարիների ընթացքում էներգիա արտադրող պետական ընկերությունները իրենց հիմնական ծախսերի ֆինանսավորման համար ունեցել են դրամական միջոցների պակաս, քանի որ իրականացրել են էլեկտրաէներգիա արտադրելու և մատակարարելու իրենց հիմնական գործունեությանը չառնչվող փոխառությունների տրամադրում և ծախսեր․ - «Այսպես, Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) և Երևանի ջերմաէլեկտրակայանը (Երևանի ՋԷԿ) կուտակել են 104 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող դրամական միջոցների խոշոր պակասուրդ, որը կազմում է նրանց 2015 թ. հաշվարկված ընդհանուր հասույթի 80 տոկոսը»:

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը