Մեկնաբանություն

28.04.2016 17:00


Մի «ինստիտուցինոալ» խոսեց իր տեղից

Մի «ինստիտուցինոալ» խոսեց իր տեղից

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունից ու Վարդան Օսկանյանի՝ ԱԺ–ում ունեցած ելույթից հետո սպասելի էր, որ որոշ հաստիքային ՀՀԿ–ականներ ու արտահաստիքային հաճախորդներ պետք է «մեյդան» դուրս գային։ Վերջիններիս համար հսկայական աշխատանքային «ֆրոնտ» է բացվել՝ այդտեղից բխող բոլոր ֆինանսական ակնկալիքներով։

Անսպասելին այն էր, որ խորհրդարանում հայտնված ճղճղան ձայնով «ընդդիմադիրներն» էին երեկ լուռ։ Նրանց տեղը բաց էր մնացել։

Այսօր այդ բացը լրացվեց։ Իր պարքտը Բ26–ին տվեց ֆոտոսեսիայի ենթարկված կոոպերատիվ ՀՀՇ–ական Ալիկ Արզումանյանը։

Գեղամյանական ձայնով աչքի ընկնող «ինստիտուցիոնալ» Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց իր տեղից։

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սերժ Սարգսյանից «քցված» Նիկոլը (փաստորեն, չօգնեց անգամ Խաչատուր Սուքիասյանի ինքնազոհաբերում հիշեցնող ֆոտոսեսիան մարտի 1–ի տարելիցից օրեր անց) անյքան լկտիություն ունի, որ դեռ «Մենք ժողովրդին պարտության չենք տանելու. եթե մենք մտնենք պայքարի մեջ, ապա երաշխավորված հաղթանակ ենք տանելու» ձևակերպումները հնչեցնելուց ու Հրազդանում ժողովրդին պարտության տանելուց հետո համարձակվում է խոսել։

Սրանք մտածում էին, որ կարող են Հրազդանում գործարքի գնալ ու դառնալ «Պատվավոր հաճախորդ», սակայն ՀՀԿ ղեկավարը մի քանի զրո պակաս գնահատեց նիկոլենց։ Նիկլոն ու իր փոքրաթիվ թիմակիցները հիմա իրենց չկայացած գործարքի համար մեղադրում են ընտրողներին և հիմնավորում, որ ինստիտուցիոնալ ընդդիմությունն այն ընդդիմությունն է, որը հուժկու հայտարարություններ է անում ու հետո մտնում ծակը՝ այդ ամենը բացատրելով ժողովրդի ծախու լինելու հանգամանքով։

Խաչատուր Սուքիասյանի հովանավորյալ «Քաղաքացիական պայմանագիրը» հաշվի չէր առել, որ «կոնկուրենտ ֆիրման» կարող է «ներազգային միասնություն» ծրագրի շրջանակներում իրենց բախտին քար գցել։ Հաշվի չէին առել, որ կարող է ֆորս մաժոր լինել ու այդ ֆորս մաժորն իրենց դարձնել «Պատվավոր տվայտվող» կամ, ինչպես ՀՀԿ–ական հզոր զինատեսակ հանդիսացող Շմայսը կասեր, դիշովկա։

Ահա այդ ֆորս մաժորն էլ Նիկոլ Փաշինյանին ստիպել է վերադառնալ ելման դիրք և գեղամյանություն անել Օսկանյանի դեմ։ Այդքան բան։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը