Հովհաննես Մարգարյան. «ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունում կարող քաղաքական գործիչներ են»
Ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Vesti.am»-ը զրուցել է ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հովհաննես Մարգարյանի հետ:
-ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունն ինչպե՞ս կգնահատեք:
-Քաղաքական դաշտում քաղաքական կենսագրություն ունեցող քաղաքական գործիչների համախմբմամբ՝ նոր քաղաքական ուժ է գրանցվում, և ցանկանում եմ բարեբեր աշխատանք՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի: Հիմնականում չեմ հասցրել հայտարարության առանձին դետալներին ծանոթանալ: Կծանոթանամ, առանձին առիթներ կունենանք, ես կհայտնեմ իմ կարծիքը:
-Ձեր նախնական դիտարկումներն ինչպիսի՞ն են։
-Պետք է նշեմ, որ կան խորհրդարանում աշխատող մեր գործընկերներից, ովքեր կարող պատգամավորներ, քաղաքական գործիչներ են: Նրանց հետ ճանապարհ անցնելով՝ կարող եմ վկայակոչել, որ կկարողանան իրենք իրենց առջև դրված խնդիրները կյանքի կոչել:
-Կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությանը մեջ նշված է՝ «Մենք ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում»: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ, ունե՞ն այդպիսի հնարավորություններ:
-Պետք է գործողությունները ցույց տան, թե արդյոք այդ հնարավորությունները կա՞ն այդ նպատակին հասնելու համար: Ես ուղղակի ցանկանում եմ բարեբեր աշխատանք. թող ծավալեն իրենց քաղաքական գործունեությունը մեր գործընկերները: Ես ծանոթ եմ և՛ Ստեփան Մարգարյանի, և՛ Էլինար Վարդանյանի, և՛ Վահե Հովհաննիսյանի, և՛ Վարդան Օսկանյանի աշխատանքներին: Կարծում եմ, որ իրենց ուժերի չափով իրենք պետք է կարողանան ամեն ինչ անել, որպեսզի միս ու արյուն տան իրենց նպատակներին և ծրագրերին:

«Vesti.am»