Վարդան Բոստանջյան. «Կուզենայի, որ «Համախմբումն» առանցքային դերակատարում ունենար մեր քաղաքական կյանքում»
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտութան դոկտոր Վարդան Բոստանջյանից «Vesti.am»-ը հետաքրքրվել է, թե ինչ տեսակետ ունի Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության մոտեցումների վերաբերյալ:
-Պարո՛ն Բոստանջյան, ինչպե՞ս եք գնահատում «Համախմբում» կուսակցության մոտեցումները և նպատակները:
-Վարդան Օսկանյանը մակարդակ ունեցող քաղաքական գործիչ է ոչ թե այսօր կամ երեկ, այլ ընդհանրապես: Բոլոր պարագաներում Օսկանյանի ցանկացած բարձրաձայնում պայմանավորված է եղել մեր երկրի շահերով, և ցանկացած քաղաքական զարգացման կտրվածքով, ես միշտ կողմ եմ եղել Վարդան Օսկանյանի սկզբունքներին ու մոտեցումներին: Եթե այդ սկզբունքներն ու մոտեցումները կենսագործվեն կամ ապագայում ուժ ունենան, բնականաբար, այս կուսակցությունը Հայաստանի համար կլինի առաջընթացի և զարգացման կարևորագույն գործոն:
-Իսկ Դուք համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք այդ կուսակցության հետ:
-Համագործակցությունը հարաբերական կատեգորիա է դառնում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ եթե այս կուսակցությունը տրամադրված է բացառապես զբաղվել մեր երկրի բարգավաճմամբ, զարգացմամբ, ինչո՞ւ չհամագործակցել, ակտիվ, պասիվ, կամ ինչ պոտենցիալ հնարավորություն ունենք: Ոչ միայն Բոստանջյանը, այլ ցանկացած պատշաճ, պատվախնդիր քաղաքացի պետք է համագործակցի, օժանդակի «Համախմբմանը», քանի որ դա կուսակցություն է, որը, ըստ էության, պետք է չզբաղվի թալանով, հասարակության կեղեքմամբ, կոռուպցիոն գործընթացներով, և այլն, և այլն: Բնական չէ՞, որ այդպիսի քաղաքական ուժի հետ համագործակցությունը ցանկալի է ոչ միայն իմ, այլ բոլորի համար:
-Կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասված է, որ սա լինելու է ոչ թե հերթականը, այլ առանցքային քաղաքական ուժ դառնալու հայտ է ներկայացնում: Դուք այդ պոտենցիալը տեսնո՞ւմ եք։
-Կուզենայի, որ «Համախմբումն» առանցքային դերակատարում ունենար մեր քաղաքական կյանքում, որովհետև հասկանալի է, որ Հայաստանում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ քաղաքական համակարգը, որպես այդպիսին, չի կայացել և ի դեմս այս նոր թիմի մուտքի, եթե առանցքային դերն իսկապես հնարավոր լինի ստանձնել և այդ առումով համապատասխան ու ցանկալի զարգացումներ ապահովել, ապա բնականաբար շատ լավ կլինի: Ես այնքանով եմ ողջունում այս կուսակցության մուտքը քաղաքական դաշտ, որքանով գոնե այսօր այն մոտեցումները, որոնք իրենք բարձրաձայնում են, կկրեն առանցքային բնույթ:

Vesti.am