Աշխարհ

28.04.2016 12:20


Բրիտանացի ձկնորսները 80 կգ կշռող ձուկ են բռնել՝ օգտագործելով ընկերոջ աճյունից մնացած մոխիրը (լուսանկարներ)

Բրիտանացի ձկնորսները 80 կգ կշռող ձուկ են բռնել՝ օգտագործելով ընկերոջ աճյունից մնացած մոխիրը (լուսանկարներ)

Բրիտանացի ձկնորսները 80 կգ կշռող ձուկ են բռնել՝ օգտագործելով իրենց մահացած ընկերոջ աճյունից մնացած մոխիրը:

Ինչպես տեղեկացնում է «Daily Express», նման քայլով ընկերները որոշել են հարգանքի տուրք մատուցել իրենց մահացած ընկերոջը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երեք ընկերները վաղեմի ձկնորսներ էին, ովքեր իրենց հոբբիի համար ընտրում էին տարբեր երկրներ: Այսպես, օրինակ, անցած տարի նրանք այցելել են Թայլանդ՝ հազվագյուտ ձկներ որսալու համար: Նրանք այնքան են հավանել երկիրը, որ որոշել են ևս մեկ անգամ գնալ այս տարվա ապրիլին, սակայն նրանց ընկեր Ռոն Հոփերն ուղևորությունից առաջ մահացել է: Այնուամենայնիվ, ընկերները որոշել են կատարել իրենց ընկերոջ երազանքը և նորից գնալ Թայլանդ:

Նրանք խնդրել են Հոփերի կնոջը իրենց տրամադրել ընկերոջ աճյունից մնացած մոխիրի մի մասը, որպեսզի նա էլ ներկա լինի իր վերջին ձկնորսությանը:

Տղամարդիկ խառնել են մոխիրը խայծի հետ՝ անվանելով այն «վարդագույն Ռոնի», և հենց այդ խայծով էլ նրանց հաջողվել է 80 կգ քաշ ունեցող ձուկ բռնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը