Լրահոս

04.12.2009 15:53


Շիրակ Թորոսյան. «Ուզում եմ հավատալ, որ Վերին Լարսի անցակետը շուտափույթ կբացվի»

Շիրակ Թորոսյան. «Ուզում եմ հավատալ, որ Վերին Լարսի անցակետը շուտափույթ կբացվի»

-Դժվարանում եմ կոնկրետ կանխատեսում անել, բայց նաև ուզում եմ հավատալ, որ Վերին Լարսի անցակետը շուտափույթ կբացվի, ինչը կնպաստի դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհի բացմանը,-«Փաստարկ» մամուլի ակումբում ասել է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։ Անցակետի բացման հարցում Ռուսաստանի հապաղումը Շ. Թորոսյանը պայմանավորում է վրաց-ռուսական հարաբերություններով։

Խոսելով վրացական իշխանությունների մասին՝ Շ. Թորոսյանն ասել է, թե նրանք  այդպես էլ չհասկացան, որ անհրաժեշտ է հարևան-բարեկամ երկրների հետ հավասար գործընկերային հարաբերություններ կառուցել, որպեսզի երկուստեք շահավետ լինի։

-Նրանք իրենց պահվածքով հոգնեցրել են թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին և թե՛ Թուրքիային։ Եթե քաղաքական տեսանկյունից Ադրբեջանն ու Թուրքիան չէին ցանկանում շրջափակումը վերացնել հասկանալի պատճառներով, ապա ներքուստ համոզված եմ, որ նրանց գործարարները կուզենային հայաստանյան ճանապարհներով այլընտրանք ունենալ, որպեսզի ազատվեն վրացական կամակորություններից, ինչն անպայման կլինի, եթե բացվի թուրք-հայկական սահմանը,-հայտարարել է ԱԺ պատգամավորը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը