Աշխարհ

27.04.2016 12:30


Իտալիայում 1 եվրոյով տներ են վաճառում

Իտալիայում 1 եվրոյով տներ են վաճառում

Ուշագրավ հայտարարություն է տեղադրել Իտալիայի Սարդինիա կղզում գտնվող Օլլոլայի համայնքի ղեկավարությունը:

Ինչպես տեղեկացնում է РСН-ը, հայտարարությամ մեջ բոլոր ցանկացողներին առաջարկվում է 1 եվրոյով տուն գնել: Այդկերպ համայնքի ղեկավարությունը փորձում է պայքարել համայնքի ամայացման դեմ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տները, որոնք առաջարկվում է գնել, ավելի շատ ավերակներ են հիշեցնում, այնպես որ, պայմանագրի համաձայն՝ գնորդները ստիպված կլինեն կլոր գումար ծախսել տները վերանորոգելու և վերականգնելու համար: Սակայն այդ փաստը չի վախեցրել գնորդներին: Այսպես, գնորդներից մեկը՝ գործարար Վիտո Կազուլան, պատմել է՝ ինչու է որոշել տուն գնել:

«Ինձ դուր են գալիս նման իրերը, որոնք պատմություն ունեն: Իմ ընկերներն արդեն հարցրել են գործարքի մանրամասների մասին: Առանձնապես հետաքրքրվում են նրանք, ովքեր ապրում են արտասահմանում, ցանկանում են Իտալիա վերադառնալ: Օլլոլային հիանալի վայր է ծերությունը դիմավորելու համար», –ասել է գործարարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը