Հռոմի պապը կոչ է արել երիտասարդներին երջանկություն չփնտրել բջջային հավելվածներում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համոզմունք է հայտնել, որ նորաոճ բջջային հավելվածները չեն կարող օգնել երիտասարդներին երջանկություն գտնել:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Life»-ը, պոնտիֆիկոսը հայտարարել է Հռոմում կայացած երիտասարդական միջոցառումների ժամանակ:
Ըստ Ֆրանցիսկոսի՝ նույնիսկ ամենավերջին հավելվածները չեն կարող օգնել երիտասարդ սերնդին մեծանալ և ազատ դառնալ:
«Ձեր երջանկությունը գին չունի: Այն հնարավոր չէ գնել: Երջանկությունը հավելված չէ, որը դուք ներբեռնել եք ձեր հեռախոսների մեջ», - հայտարարել է պապը՝ հավելելով, որ թեև ինքն էլ օգտվում է այնպիսի սոցցանցերից, ինչպիսիք են «Թվիթթերը», «Ինսթագրամը» և այլն, սակայն խուսափում է այն հավելվածներից, որոնք առաջարկում են երջանկություն գտնել:
«Ազատությունը միշտ չէ այն, ինչ դուք ցանկանում եք անել: Դա նվեր է, որի առկայության պարագայում դուք կարող եք ձեզ համար ճիշտ ճանապարհ ընտրել», - ասել է Ֆրանցիսկոսը:
Նրա կարծիքով կյանքն առանց Հիսուսի նույնն է, ինչ բջիջային հեռախոսն՝ առանց կապի:

7or.am