Լրահոս

04.12.2009 14:55


Համլետ Հովսեփյան. «Արձանագրություններն անպայման կվավերացվեն»

Համլետ Հովսեփյան. «Արձանագրություններն անպայման կվավերացվեն»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցության նախագահ Համլետ Հովսեփյանն ասել է, թե հայ-թուրքական արձանագրություններն անպայման կվավերացվեն Թուրքիայի կողմից։

-Մինչև դեկտեմբերի 7-ը Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն իր եզրակացությունը պետք է տա՝ մտնելո՞ւ են արձանագրություններն ընդլայնված նիստ, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ արձանագրություններն անպայման կվավերացվեն, բայց նրանք էլի կփորձեն ձգձգել և գնալ դեպի ապրիլ, քանի որ Ցեղասպանության ճանաչման խնդիրն է նորից դրված լինելու։ Բայց կարծում եմ՝ այս անգամ թուրքերին չի հաջողվելու մանևրել։ Հենց այնպես չէ, որ գերտերությունները մասնակցում են գործընթացին և հորդորում գնալ այդ արձանագրությունների վավերացմանը,-նշել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է՝ այդ նույն գերտերությունների կողմից ճնշումներ գործադրվեն Հայաստանի վրա, Ղարաբաղի հարցում փոխզիջումների գնալ, և դրա դիմաց Թուրքիան վավերացնի արձանագրությունները, նա պատասխանել է, թե չի կարծում, որ նման բան կլինի։

-Ես հավատում եմ մեր երկրի նախագահին, և մեր երկրի նախագահը մի քանի անգամ ասել է, որ չհավատանք դրան։ Իհարկե կփորձեն ճնշումներ կիրառել, բայց, ինչպես նախագահն էր իր ելույթում ասել, պետք է խելոք լինել,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը