Տնտեսական

26.04.2016 17:15


Ավստրիական կոնցեռնը հայաստանյան շուկա մուտք ունենալու համար դիմել է ՀՀ կառավարությանը

Ավստրիական կոնցեռնը հայաստանյան շուկա մուտք ունենալու համար դիմել է ՀՀ կառավարությանը

«Շտրաբագ Սէ» ավստրիական կոնցեռնը եվրոպական առաջատար շինարարական ընկերություններից է, որը դուստր ընկերություններ ունի մի շարք երկրներում, այդ թվում նաև՝ Ռուսաստանում:

Ռուսաստանյան ընկերությունը մուտք ունի ԱՊՀ շատ երկրներ, սակայն Հայաստանում ներկայացված չէ: Հայաստանյան շուկա մուտք ունենալու, ինչպես նաև իր ծառայությունները մատուցելու համար ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը՝ միաժամանակ ներկայացնելով նաև իր ծրագրերն ու մտադրությունները:

Մեծ է ընկերության փորձառությունը նաև ջրային համակարգերի կառուցման, հատկապես ջրամբարաշինության ոլորտում:

Այդ հարցերի քննարկմանն էր նվիրված ընկերության պատվիրակության աշխատանքային հանդիպումը ՋՏՊԿ-ի նախագահ Ա. Հարությունյանի հետ, ս/թ ապրիլի 25-ին, ՋՏՊԿ-ում:

Սա կողմերի երկրորդ աշխատանքային հանդիպումն էր, այդ իսկ պատճառով այն առավել շատ նախաձեռնողական, քան թե ճանաչողական բնույթ ուներ:

Կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց նմանատիպ շինարարությունների հետ կապված հայաստանյան և դոնոր կազմակերպությունների կողմից ներկայացվող պահանջներին, մրցույթի կազմակերպման մեխանիզմներին և նախապայմաններին:

Ընկերության ներկայացուցիչները հայտնեցին ոչ միայն ծրագրերի իրականացման մասնակցության վերաբերյալ իրենց ցանկությունները, այլ նաև պատրաստակամություն՝ հայաստանյան գործընկերների հետ իրենց փորձը կիսելու, մասնագիտական ներդրում կատարելու աջակցության ուղղությամբ:

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին նաև, որ ծրագրերի ավարտից հետո ընկերության ամբողջ տեխնիկական բազան մնում է երկրին և կարող է օգտագործվել երկրի կարիքների համար:

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի տեղեկատվական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը