Աշխարհ

26.04.2016 16:26


Բորդյուժա. «Ակտիվ և անմիջական զինված հակամարտությունը «կպայթեցնի» ողջ Կովկասը»

Բորդյուժա. «Ակտիվ և անմիջական զինված հակամարտությունը «կպայթեցնի» ողջ Կովկասը»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ Հայաստանն օգնության խնդրանքով չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Այս մասին, РИА «Новости»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Բորդյուժայի խոսքով՝ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը շփումների ժամանակ հասկացրել է, որ «Հայաստանը գործի չի դրել իր ներուժի մեծ մասը», այդ իսկ պատճառով ոչ մի խնդրանք չի եղել:

Բորդյուժան ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում իրավիճակը մեծ նշանակություն ունի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության ապահովման առումով։

«Եթե կրկնություն լինի, կգա մի շրջան, երբ մենք կհետևենք ակտիվ և անմիջական զինված հակամարտության, դա «կպայթեցնի» ողջ Կովկասը: Այդ ժամանակ այդ հակամարտությանը շատ այլ պետություններ կներգրավվեն, և դա կանդրադառնա Կովկասի շատ ժողովուրդների վրա։ Դա շատ լուրջ է, ես կարծում եմ՝ այսօր որոշիչ է այնտեղ խաղաղություն ապահովելը, որովհետև հակառակ դեպքում Կովկասում շատ մեծ պատերազմ կլինի: Ես չէի ցանկանա, որի նման բան լիներ»,- հայտարարել է Բորդյուժան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը