Ադրբեջանի ՊՆ օդանավը ապրիլի 4–ին և 6-ին Իսրայել է մեկնել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող բեռնատար օդանավը վերջին շաբաթներին երկու անգամ վայրէջք է կատարել Իսրայելում։ Այս մասին գրում է իսրայելական «Haaretz» թերթը:
Ըստ պարբերականի՝ թռիչքներն իրականացվել են Լեռնային Ղարաբաղում թեժ մարտերի օրերին: Ըստ հրապարակման՝ «Ilyushin 76» բեռնատար օդանավը երկու անգամ՝ ապրիլի 4–ին և 6-ին, ժամանել է Իսրայել:
AZAF8 (Azerbaijani Air Force 8) տարբերանշանով օդանավը ժամանել է Թուրքիայի կողմից՝ թռչելով Կիպրոսի վրայով և մտնելով Իսրայելի օդային տարածք՝ Թել Ավիվի վրայով:
Օդանավն ամեն անգամ Իսրայելի տարածքում մնացել է 2-3 ժամ՝ կրկին վերադառնալով Բաքու:
«Haaretz»-ը նշում է, որ անհայտ է՝ օդանավը բեռնաթափվել է, թե բեռնվել:
Իսրայելական պարբերականը հավելում է, որ Իսրայելն ու Ադրբեջանը երկար տարիներ է՝ ռազմավարական դաշնակիցներ են:
«Օտարերկրյա հրապարակումների համաձայն՝ Իսյայելը վերջին տարիներին դարձել է Ադրբեջանի զենք-զինամթերքի առանցքային մատակարարը՝ վերջին չորս տարիներին վաճառելով մոտ 5 մլրդ դոլարի զենք: Ադրբեջանը Իսրայելի նավթի հիմնական մատակարարներից է»,- գրում է «Haaretz»-ը:

«civilnet.am»