Աշխարհ

26.04.2016 12:48


Ալիև. «Մենք չենք ուզում պատերազմ և արյունահեղություն»

Ալիև. «Մենք չենք ուզում պատերազմ և արյունահեղություն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն փորձում է կարգավորել ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Նման հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել այսօր՝ ելույթ ունենալով Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի բացմանը:

Ալիևի պնդմամբ՝ իր երկիրը «հանդուրժողականություն և կառուցողականություն է դրևսորում»:

«Մենք ավելի քան քսան տարի ապրում ենք հրադադարի ռեժիմի պայմաններում: Եվ այսօր էլ փորձում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք չենք ուզում պատերազմ և արյունահեղություն»,- «civilnet.am»–ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ալիևը:

Այս խորագրի վերջին նյութերը