Աշխարհ

26.04.2016 11:47


Էրդողանն ու Ալիևը շեշտել են՝ «երկու պետություն են, մեկ ազգ»

Էրդողանն ու Ալիևը շեշտել են՝ «երկու պետություն են, մեկ ազգ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին:

Թուրք առաջնորդն առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ռազմավարական գործընկերության վրա հիմնված եղբայրական հարաբերությունների առնչությամբ, քննարկել նաև Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները։ Ղեկավարները շեշտել են, որ «երկու պետություն են, մեկ ազգ»։

Հիշեցնենք՝ Հայաստանը ոչ միայն հայտնել է այդ ֆորումը բոյկոտելու մասին, այլև առաջարկել է մասնակիցներին հրաժարվել Բաքու մեկնելուց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը