Աշխարհ

26.04.2016 11:23


Գորբաչովը խոստովանել է, որ պատասխանատու է ԽՍՀՄ-ի փլուզման համար

Գորբաչովը խոստովանել է, որ պատասխանատու է ԽՍՀՄ-ի փլուզման համար

ԽՍՀՄ-ի առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը խոստովանել է, որ պատասխանատու է ԽՍՀՄ-ի փլուզման համար, քանի որ չի կարողացել բավարար չափով դիմակայել շրջապատին։ Այս մասին, «lenta.ru»–ի փոխանցմամբ, նա հայտնել է Մոսկայի էկոնոմիկայի դպրոցում իր գրքի շնորհանդեսի ժամանակ։

Գորբաչովն ուսանողներին պատմել է, որ մշտապես դեմ է հանդես եկել ԽՍՀՄ-ն ինչ-որ այլ բանով փոխարինելու առաջարկներին՝ հավատարիմ մնալով այն համոզմունքին, որ պետությունը պետք է պահպանել:

«Կարծում եմ, որ ես տեղի ունեցածի համար պատասխանատվություն եմ կրում: Ինձ ոչ ոք աշխատանքից չէր հեռացնում, ես ինքս հեռացա, քանի որ չէի կարողանում նրանց կառավարել»,-ասել է Գորբաչովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը