Լրահոս

25.04.2016 19:05


Ստ. Մարգարյան. «Ինչո՞ւ եք տպում մասնակիցների համարները, բայց չեք տպում անուն-ազգանունները»

Ստ. Մարգարյան. «Ինչո՞ւ եք տպում մասնակիցների համարները, բայց չեք տպում անուն-ազգանունները»

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսքրգի նախագծի շուրջ քննարկման ժամանակպատգամավոր Ստեփան Մարգարյանը, ինչպես նա է նշել՝ չհաշված հայտնի ընտրախախտումները՝ ուրիշի փոխարեն քվեարկություն, «կարուսել», լցոնում, բարձրացրել է նույն անձի մի քանի անձնագրով ընտրելու հարցը: Սրան ի պատասխան՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել է.

-Դա պրակտիկորեն բացառված տարբերակ է, հատկապես, եթե խոսքը վերաբերում է ID քարտերին: Որպեսզի խուսափենք այդ երևույթից, մենք մտցրել ենք մատնահետքերով ստուգման համակարգը,-նշել է Հարությունյանը՝ հավելելով, որ գործում է մատնահետքերի ստուգման հատուկ համակարգ:

Մարգարյանի մեկ այլ հարցին, թե ինչո՞ւ եք բարդացնում ստուգման ձևը, ինչո՞ւ եք տպում մասնակիցների համարները, բայց չեք տպում անուն-ազգանունները, նախարարը պատասխանել է.

-Մեկ անգամ ևս պետք է հիշեցնեմ Վենետիկի հանձնաժողովի հայտնի ձևակերպումը, որ ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն: Բավականին երկար աշխատանքի արդյունքում մենք փորձել ենք, չհատելով համապատասխան սահմանագիծը, որը ուրվագծել էր Վենետիկի հանձնաժողովը, այնուամենայնիվ, անել այն, ինչ հետաքրքրում է: Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ ցուցակները չպետք է հրապարակվեն, բայց շահագրգիռ անձանց համար դրանք պետք է հասանելի լինեն: Մենք ասում ենք՝ շահագրգիռ անձի՛նք, ձեր համար դրանք հասանելի են, բայց սա պաշտոնական փաստաթուղթ չէ:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը