Աշխարհ

25.04.2016 13:40


Թեդ Քրուզը և Ջոն Քեյսիքը կմիավորվեն Թրամփի դեմ

Թեդ Քրուզը և Ջոն Քեյսիքը կմիավորվեն Թրամփի դեմ

«Marist Institute for Public Opinion» կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը և Դոնալդ Թրամփը հերթական փրայմերիզից առաջ ավելի հանրահայտ են, քան նրանց մրցակիցները: Այս մասին տեղեկացնում է «The Wall Street Journal»-ը:

Այսպես, օրինակ, Հանրապետական կուսակցության թեկնածու, միլիարդատեր Թրամփին պատրաստ է աջակցել հարցվածների 45%-ը, իսկ Տեխաս նահանգից սենատոր Թեդ Քրուզին՝ ընդամենը 27%-ը: Օհայո նահանգի սենատոր Ջոն Քեյսիքը վայելում է ամերիկացիների 24%-ի վստահությունը:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին պատրաստ է աջակցել հարցվածների 55%-ը, իսկ Վերմոնթ նահանգի սենատոր Բեռնի Սանդերսին՝ 40%-ը:

Նման արդյունքների համապատկերին Թեդ Քրուզը և Ջոն Քեյսիքը պայմանավորվել են գործողությունների համատեղ ռազմավարություն մշակել՝ Թրամփի հաղթանակը բացառելու համար:

Նշվում է, որ թեկնածուները որոշել են նահանգներ զիջել միմյանց, որոնցում նրանք հաղթելու ավելի մեծ հավանակություն ունեն:

Այսպես, օրինակ, Քրուզն իր ուշադրությունը կսևեռի Ինդիանայի, իսկ Քեյսիքը՝ Օրեգոնի և Նյու Մեքսիկոյի վրա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նման գործողություններն անհրաժեշտ են Թրամփին կուսակցության համագումարին 1237 ձայն հավաքել թույլ չտալու համար, այլապես նա ավտոմատ կերպով կդառնա Հանրապետական կուսակցության ԱՄՆ նախագահի թեկնածու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը