Միջազգային մամուլի անդրադարձն «Ավրորա» մրցանակաբաշխությանը (տեսանյութ)
Միջազգային մամուլն անդրադարձել է երեկ Երևանում կայացած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, որի անդրանիկ դափնեկիր ճանաչվեցՄարգարիտ Բարանկիցեն՝ քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր փրկելու և որբերին ու փախստականներին խնամելու համար։
«Փախստականները ձեր և ինձ նման մարդիկ են»,- «tert.am»–ի փոխանցմամբ՝ «The Guardian»-ը մեջբերել է դերասան, #AuroraPrize-ի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիի խոսքերը, երբ նա կոչ է արել մարդկությանն ավելին անել պատերազմից և հետապնդումներից փախչող մարդկանց օգնելու համար։
Թերթը գրում է, որ օսկարակիր դերասանն իր խոսքում անդրադարձել է իր նախնիների դժվարին ճանապարհին, երբ 19-րդ դարում նրանք փախել են Իռլանդիայում տիրող սովից։ Այնուհետ նա կոչ է արել մարդկանց հավատալ, որ նրանք կարող են փոփոխություն իրականացնել:
«Պարզ ճշմարտությունն այն է, որ այս գիշեր այստեղ հավաքվածներիցս յուրաքանչյուրն ինչ-որ մեկի բարի արարքի շնորհիվ է այստեղ։ Մենք բոլորս պարտավոր ենք լավ մարդկանց, ովքեր անտարբեր չեն եղել, երբ մենք կարիքի մեջ էինք»,-ասել է Քլունին Երևանում։
«The Guardian»-ը նշում է, որ Քլունին Երևանում էր իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար վտանգած մարդկանց նվիրված «Ավրորա» մրցանակը հանձնելու համար, և հավելում, որ նա մասնակցել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողությանը և կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«The Telegraph»-ը, նույնպես ներկայացնելով մրցանակաբաշխությունը, նշել է, որ դերասանը, ով քարոզարշավ է անցկացրել ողջ աշխարհում բռնություններին վերջ դնելու համար, իր խոսքում անդրադարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամին։
«The Independent»-ը գրում է, որ Քլունին ոգեկոչել է 1915 թվականին սպանված ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակը՝ հանձնելով 1 միլիոն դոլարի մրցանակ Բուրունդիից կնոջը, ով քաղաքացիական պատերազմի ժամանակ ապաստան է տրամադրել հազարավոր որբերի։ Լրատվամիջոցն անուհետև նշում է, որ «1915 թվականի ապրիլի 24-ին հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին կոտորածն է համարվում»։
«The Independent»-ը նշում է, որ մրցանակը հանձնելուց առաջ Քլունին հիշեցրել է հանդիսատեսին Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է հիշում հայերին»։ «Ողջ աշխարհը»,- ասել է նա։
Միջազգային մամուլի անդրադարձն «Ավրորա» մրցանակաբաշխությանը (տեսանյութ)
Միջազգային մամուլն անդրադարձել է երեկ Երևանում կայացած «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, որի անդրանիկ դափնեկիր ճանաչվեց Մարգարիտ Բարանկիցեն՝ քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր փրկելու և որբերին ու փախստականներին խնամելու համար։
«Փախստականները ձեր և ինձ նման մարդիկ են»,- «tert.am»–ի փոխանցմամբ՝ «The Guardian»-ը մեջբերել է դերասան, #AuroraPrize-ի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիի խոսքերը, երբ նա կոչ է արել մարդկությանն ավելին անել պատերազմից և հետապնդումներից փախչող մարդկանց օգնելու համար։
Թերթը գրում է, որ օսկարակիր դերասանն իր խոսքում անդրադարձել է իր նախնիների դժվարին ճանապարհին, երբ 19-րդ դարում նրանք փախել են Իռլանդիայում տիրող սովից։ Այնուհետ նա կոչ է արել մարդկանց հավատալ, որ նրանք կարող են փոփոխություն իրականացնել:
«Պարզ ճշմարտությունն այն է, որ այս գիշեր այստեղ հավաքվածներիցս յուրաքանչյուրն ինչ-որ մեկի բարի արարքի շնորհիվ է այստեղ։ Մենք բոլորս պարտավոր ենք լավ մարդկանց, ովքեր անտարբեր չեն եղել, երբ մենք կարիքի մեջ էինք»,-ասել է Քլունին Երևանում։
«The Guardian»-ը նշում է, որ Քլունին Երևանում էր իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար վտանգած մարդկանց նվիրված «Ավրորա» մրցանակը հանձնելու համար, և հավելում, որ նա մասնակցել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողությանը և կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«The Telegraph»-ը, նույնպես ներկայացնելով մրցանակաբաշխությունը, նշել է, որ դերասանը, ով քարոզարշավ է անցկացրել ողջ աշխարհում բռնություններին վերջ դնելու համար, իր խոսքում անդրադարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամին։
«The Independent»-ը գրում է, որ Քլունին ոգեկոչել է 1915 թվականին սպանված ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակը՝ հանձնելով 1 միլիոն դոլարի մրցանակ Բուրունդիից կնոջը, ով քաղաքացիական պատերազմի ժամանակ ապաստան է տրամադրել հազարավոր որբերի։ Լրատվամիջոցն անուհետև նշում է, որ «1915 թվականի ապրիլի 24-ին հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին կոտորածն է համարվում»։
«The Independent»-ը նշում է, որ մրցանակը հանձնելուց առաջ Քլունին հիշեցրել է հանդիսատեսին Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է հիշում հայերին»։ «Ողջ աշխարհը»,- ասել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ «tert.am»–ում