Բրիտանիայում բժիշկների գործադուլի պատճառով ավելի քան 125 հազ վիրահատություն է հետաձգվել
Մեծ Բրիտանիայում բուժհաստատությունների երիտասարդ աշխատակիցների գործադուլի պատճառով ավելի քան 125 հազ վիրահատություն է հետաձգվել։ Այս մասին գրում է «The Telegraph»–ը։
Նշվում է, որ ապրիլի 26–27–ին Բրիտանական բժշկական ասոցիացիայի երիտասարդ անդամները 48-ժամյա գործադուլ կանցկացնեն։ Այդ օրերի ընթացքում նրանք բժշկական օգնություն չեն ցուցաբերի որևէ հիվանդի, իսկ հիվանդանոցներում նրանց կփոխարինեն տարեց գործընկերները։
Բուժհաստատությունների 38%–ը ստիպված է արտակարգ միջոցառումներ ձեռնարկել հիվանդների կուտակումների կապակցությամբ։
Մեծ Բրիտանիայի առոզջապահության նախարար Ջերեմի Հանթը դիմել է ակցիայի մասնակիցներին՝ խնդրելով վերանայել իրենց որոշումները, քանի որ կատարվածը կարող է վտանգել հիվանդների կյանքը։
Երիտասարդ բժիշկները բողոքում են աշխատանքային և հանգստյան օրերի աշխատավարձերի վճարման համակարգից։

7or.am