Բաքվում մեկնարկում է Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումը
Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում բացվում է Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումը։ APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջազգային հավաքի մասնակիցների թիվը հասնում է մոտ երկու հազարի։
Բաքու կմեկնեն մի շարք պետությունների ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային և տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ։
Քաղաքակրթությունների դաշինքի նախաձեռնությամբ 2004 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանի ընթացքում հանդես է եկել Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն։ Այդ գաղափարին հավանություն է տվել Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, ներկայում նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Ֆորումը կոչված է նպաստել միջմշակութային երկխոսությանը։
Հայաստանը ոչ միայն հայտնել է այս ֆորումը բոյկոտելու մասին, այլև առաջարկել է մասնակիցներին հրաժարվել Բաքու մեկնելուց։
«Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել»,- «Ազատության» փոխանցմամբ՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ 7-րդ ֆորումին չի մասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը, ով զանգահարել է Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ադրբեջան նախատեսած այցը հետաձգելու համար։
Բաքվի ֆորումին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով, ամենայն հավանականությամբ, վաղը կմեկնի Ադրբեջանի մայրաքաղաք։ Բաքվում նախատեսված է Էրդողանի և Ալիևի առանձնազրույցը։

Նյութն ամբողջությամբ՝ «Ազատությունում»