Աշխարհ

25.04.2016 10:10


ԱՄՆ–ը մտադիր է ԻԼԻՊ–ի դեմ կիբերզենք կիրառել

ԱՄՆ–ը մտադիր է ԻԼԻՊ–ի դեմ կիբերզենք կիրառել

ԱՄՆ–ն ԻԼԻՊ–ի դեմ պայքարի նոր ճակատ է բացել։ Խմբավորման դեմ ռազմական կիբերխումբ է ուղարկվել։ Այս մասին հայտնում է «The New York Times»–ը։

Նշվում է, որ մի քանի պոտենցիալ ուղղություններով կարելի է կիբերզենք կիրառել։ Օրինակ՝ կապի միջոցները շարքից հանելու հարցում, զինյալների դրամական փոխանցումների արգելափակման, էլեկտրոնային ճանապարհով վճարման համակարգի խափանման և այլն։

«Ահաբեկիչներին նորագույն՝ կատարելագործված միջոցներով հակազդելու հնարավորությունների դիտարկումն Օբամայի Հաննովերի կոնֆերանսի օրակարգում է, որտեղ նա կհանդիպի Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հետ»,–գրում է պարբերականը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը