Կիպրոսի նախագահը «մարդկության պատմության ամոթ» է անվանել Հայոց ցեղասպանությունը
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը` այն բնութագրելով որպես «մարդկության պատմության ամոթ»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի նախագահի ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ այդ երկրի կառավարությունն իր լիակատար համեր շխությունն է հայտնում հայ ժողովրդին:
«Մենք աջակցում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին»,- ասել է Նիկոս Անաստիադեսը:
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը ելույթ է ունեցել նաև Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Իաննակիս Օմիրուն` շեշտելով, որ Ցեղասպանության ճանաչումը կոչված է կանխելու մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը:
Օմիրուն դատապարտել է էթնիկ զտումների Թուրքիայի քաղաքականությունը և իր համերաշխությունը հայտնել հայ ժողովրդի, ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
«Կիպրոսի Հանրապետությունը կանգնած է հայ ժողովրդի կողքին արդարության և ցեղասպանության ճանաչման իր գործում»,- նշել է Օմիրուն` հիշեցնելով, որ Կիպրոսի խորհրդարանը ընդունել է մի շարք բանաձևեր Հայոց ցեղասպանության հարցով, այդ թվում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը:
Կիպրոսի խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ բոլոր քաղաքակիրթ պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ անցյալը չի կարող մնալ անպատիժ: