ԱԱԾ նախկին ղեկավար. «Սերժ Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ»
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Կարլոս Պետրոսյանը «eadaily.com»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
««Քաղաքական գրոսմայստեր» Սերժ Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ: Արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի համար առաջացել են խնդիրներ Ռուսաստանի ու Իրանի հետ, իսկ թուրքական հարևանների հետ լեզու գտնել Սարգսյանը չկարողացավ. «Ֆուտբոլային» դիվանագիտությունը ձախողվեց: ԱՄՆ-ը և Եվրոպան զբաղված են իրենց խնդիրներով:
Այժմ հայաստանյան իշխող ուժը հայտնվել է «Ղարաբաղյան թակարդի» մեջ: Փորձելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ծառայեցնել սեփական շահերին և վերակենդանացնել նրա՝ Ադրբեջանին փուլային տարբերակով հողերի հանձնման գաղափարը, ՀՀԿ-ն կկապի իրեն քսանամյա հնության այդ ոչ պոպուլյար մոտեցման հետ և ՀՀՇ-ի պես կհեռացվի ասպարեզից»,- հայտարարել է Պետրոսյանը:
Անդրադառնալով սպառազինությունների մատակարարման ու ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմային՝ ԱԱԾ նախկին ղեկավարը մի շարք հարցադրումներ է հնչեցրել. «Ինչո՞ւ հայաստանյան իշխանություններն այսքան ժամանակ չէին բարձրացնում զենքի վաճառքի հետ կապված հարցերը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում, պետական մակարդակով չէին դժգոհում: Ինչո՞ւ խնդրի մասին հիշեցին միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարձակվեց»:
Ներհայաստանյան խնդիրների մասին խոսելիս՝ Պետրոսյանը քննադատել է սահմանադրական փոփոխությունները, որոնք իր կարծիքով թուլացնում են իշխանական համակարգը ներսից, այն էլ՝ պատերազմական վիճակում:
«Նմանատիպ գործընթաց ուզում են նախաձեռնել նաև Լեռնային Ղարաբաղում, սակայն դա նպատակահարմար չէ և ընթացիկ իրավիճակում տեղին չէ: Ղարաբաղը պետք է ինքնուրույնություն ցուցաբերի և ձգտի իրացնել իր ինքնորոշման իրավունքը: Կա Կոսովոյի նախադեպը և չպետք է լինեն երկակի ստանդարտներ: Ղարաբաղյան իշխանությունների խնդիրն է միջազգային հարթության մեջ պայքարել երկակի ստանդարտների, իսկ Հայաստանում՝ կապիտուլյանտների դեմ: Դե իհարկե նաև պետք է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկվեն անվտանգության ապահովման նպատակով»,- նշել է ԱԱԾ նախկին ղեկավարը:

7or.am