Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված ակցիա է իրականացվել
Հայոց ցեղասպանությանը նվիրված ակցիա է իրականացվել նաև Ստամբուլում։ Գալաթասարայ հրապարակում «Շաբաթ օրվա մայրերը/ մարդիկ» նախաձեռնության անդամները՝ 1915 թվականի ապրիլի 24-ին զոհերի լուսանկարներով, կոչ են արել առերեսվել պատմությանը: Այս մասին տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակօս» թերթից։
Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը, ՀԲԸՄ ներկայացուցիչներ, Եվրոպայում ռասիզմի դեմ պայքարի կազմակերպության ներկայացուցիչները:
«Մենք մեր նախնիների մարմիններն ենք ուզում, ուզում ենք մի տապանաքար դրվի: Մեզ կոտորողների անուններով փողոցներ են կոչվել: Այեն քաղաքում հայեր էին ապրում: Նրանց հիշատակին անգամ մի քար չի դրվել այդ քաղաքներում»,– իր ելույթում ասել է հայ պատգամավոր Կարո Փայլանը։

7or.am