Աշխարհ

24.04.2016 10:50


Հոլանդահայերը բողոքի երթ են իրականացրել

Հոլանդահայերը բողոքի երթ են իրականացրել

Նախօրեին հոլանդահայ կազմակերպությունները Ամստերդամի կենտրոնում բողոքի երթ են կազմակերպել։ 1915թ. Թուրքիայի ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներով մոտ հազարի հասնող ցուցարարների երթուղին ձգվել է մի քանի կիլոմետր և անցել կենտրոնական փողոցներով։

Ակցիայի մասնակիցները Մեծ եղեռնի պատմության մասին բրոշյուրներ են բաժանել անցորդներին:

Ելույթով է հանդես եկել Նիդեռլանդների սոցիալիստական կուսակցության երիտասարդ թեւի ղեկավար Լաուրա Յակը.

«Ես հայ չեմ, բայց սա իմ խնդիրն է նաեւ»,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը