Աշխարհ

23.04.2016 22:48


«Մեռնող» Ջոլին հանդիպել է Պան Գի Մունին

«Մեռնող» Ջոլին հանդիպել է Պան Գի Մունին

Հոլիվուդյան դերասանուհի, հասարակական գործիչ Անջելինա Ջոլին, որի մոտ ԶԼՄ–ն «քաղցկեղ է ախտորոշել», ինչը նրա խիստ նիհարելու պատճառ է դիտվել, հանրությանն է ներկայացել։ Ջոլին Հաագայում հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ և մասնակցել Միջազգային քրեական դատարանի նիստին։ Այս մասին հայտնում է РГ–ն։

«Just Jared» պարբերականի փոխանցմամբ՝ չնայած խիստ հյուծվածությանը՝ աստղը մեռնողի տեսք չունի։ Ինքը դերասանուհին իր ինքնազգացողության մասին որևէ հայտարարություն չի արել։

Նշենք, որ մայիսի 16–ին ВВС–ով հեռարձակվող «World On The Move» հաղորդման ուղիղ եթերում նախատեսված է Ջոլիի ելույթը՝ փախստականների խնդիրների, ներգաղթի վերաբերյալ։

«The Mirror»–ը հիշեցնում է՝ դերասանուհին ՄԱԿ գերագույն կոմիսարի՝ փախստականների հարցով հատուկ բանագնացն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը