Լրահոս

04.12.2009 11:15


Իրավագետի կարծիքով՝ ՍԴ–ն պետք է նաև հավելյալ դրույթներ արձանագրի

Իրավագետի կարծիքով՝ ՍԴ–ն պետք է նաև հավելյալ դրույթներ արձանագրի

Տևական ժամանակ է, ինչ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ Սահմանադրական դատարանում են։ «7օր»-ի հետ զրույցում իրավագետ Հրայր Թովմասյանը թեև կանխատեսումներ չի ցանկացել անել, թե ՍԴ-ն ի՞նչ որոշում կկայացնի, սակայն կարծիք է հայտնել, որ այդ արձանագրություններում ուղղակիորեն չկան հակասահմանադրական դրույթներ։ Այդուհանդերձ, որոշ մեկնաբանություններից խուսափելու համար, իրավագետը ճիշտ է համարում, որ ՍԴ-ն որոշակի պարզաբանող դրույթներ արձանագրի։ Մասնավորապես, որպեսզի «փակվի» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ արձանագրությունների  փոխկապակցված լինելու հարցը, Հ. Թովմասյանը կարծում է, որ ՍԴ-ն պետք է արձանագրի՝ հայ-թուրքկաան արձանագրությունները վերաբերում են միայն երկու կողմերին։

-Թեպետ դա հենց այդպես է։ Չի կարող երրորդ կողմ լինել. միջազգային որևէ իրավական նորմ որևէ պետության իրավունք չի վերապահում երրորդ պետության մասին ինչ-որ պայմանագիր կնքել,- նշել է Հ. Թովմասյանը՝ ավելացնելով, սակայն, որ ՍԴ-ի կոմից նման կետի արձանագրման արդյունքում Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ԼՂ խնդրի հետ կապելու ցանկացած պաշտոնական մեկնաբանություն կհամարվի հակասահմանադրական։

Որպեսզի վերանա նաև տարակարծությունը, թե պատմաբանների միջպետական հանրձնաժողովի քննարկման առարկա է դառնալու Հայոց ցեղասպանության եղելության հարցը, իրավագետի կարծիքով ՀՀ ՍԴ-ն պետք է հետևյալ գործողությունները կատարի.

-Ցանկալի կլինի, որ ՍԴ-ն անդրադառնա Սահմանադրության պրիամբուլային, նրա նորմատիվ ունենալու կամ չունենալու հարցին, դրանից էլ հղում կատարվի Անկախության հռչակագրին, որի 11-րդ հոդվածն ասում է՝ ՀՀ-ն սատար է կանգնում Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Դրանով Ցեղասպանության միջազգային ճանաչումը ձեռք է բերում Սահմանադրության նորմերին հավասար ուժ, և եթե որևէ մեկն այս արձանագրությունը կմեկնաբանի կամ այս արձանագրության շրջանականերում ստեղծված հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ կդնի, ապա նման դրսևորումները կլինեն հակասահմանադրական։ Եվ դրանից հետո, մեր իրավակիրառական պրակտիկան պետք է գնա կամ այդ արձանագրությունների իրավական ընկալումը պետք է լինի այն, ինչ ասել է ՍԴ-ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը