Էրդողանը Բաքու է մեկնում ընդլայնված պատվիրակությամբ
Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 25-ին երկօրյա այցով Ադրբեջան է մեկնելու մեծ պատվիրակության ուղեկցությամբ: Դրա կազմում ընդգրկված են Թուրքիայի փոխվարչապետը, արտաքին գործերի, էկոնոմիկայի էներգետիկայի և մշակույթի նախարարները:
Այս մասին, «Ազատության» փոխանցմամբ, ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշգուն: Նա նշել է՝ թեև Էրդողանի այցի հիմնական նպատակը Բաքվում կայանալիք՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի համընդհանուր ֆորումին մասնակցելն է, սակայն նման ֆորումների շրջանակում պետությունների ղեկավարները հանդիպումներ են ունենում և տարբեր հարցեր քննարկում: Դեսպանը հավելել է, որ ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը կընդունի Թուրքիայի նախագահ Էրդողանին, օգտվելով հնրավորությունից՝ միմյանց հետ հանդիպումներ կունենան նաև երկու երկրների գործընկեր նախարարները:
Իսմայիլ Ջոշգուն հավելել է, որ սա կլինի Էրդողանի և Ալիևի այս տարվա արդեն երրորդ հանդիպումը: Թուրքիայի նախագահի այցը Բաքու ավարտվելու է ապրիլի 26-ին: Նրա այցի պաշտոնական ժամանակացույցում նշված տեղեկություններից բացի, Բաքվում կայանալիք հանդիպումների մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
Ավելի վաղ «Ենի շավաք» թերթը նշել էր, որ Էրդողանի այցը տեղի է ունենում հայ-ադրբեջանական լարվածության աճի ֆոնին: Բաքվի ֆորումն անցկացվելու է ապրիլի 25-ից 27-ը, նախատեսվում է, որ դրան կմասնակցեն տարբեր երկրների ավելի քան 2000 ներկայացուցիչներ:
Հայաստանը հայտարարել է, որ չի ընդունում այդ Ֆորումն ու դրա կողմից ընդունվելիք փաստաթղթերը:
Էրդողանը Բաքու է մեկնում ընդլայնված պատվիրակությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 25-ին երկօրյա այցով Ադրբեջան է մեկնելու մեծ պատվիրակության ուղեկցությամբ: Դրա կազմում ընդգրկված են Թուրքիայի փոխվարչապետը, արտաքին գործերի, էկոնոմիկայի էներգետիկայի և մշակույթի նախարարները:
Այս մասին, «Ազատության» փոխանցմամբ, ադրբեջանական «Թրենդ» գործակալությանն ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշգուն: Նա նշել է՝ թեև Էրդողանի այցի հիմնական նպատակը Բաքվում կայանալիք՝ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի համընդհանուր ֆորումին մասնակցելն է, սակայն նման ֆորումների շրջանակում պետությունների ղեկավարները հանդիպումներ են ունենում և տարբեր հարցեր քննարկում: Դեսպանը հավելել է, որ ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը կընդունի Թուրքիայի նախագահ Էրդողանին, օգտվելով հնրավորությունից՝ միմյանց հետ հանդիպումներ կունենան նաև երկու երկրների գործընկեր նախարարները:
Իսմայիլ Ջոշգուն հավելել է, որ սա կլինի Էրդողանի և Ալիևի այս տարվա արդեն երրորդ հանդիպումը: Թուրքիայի նախագահի այցը Բաքու ավարտվելու է ապրիլի 26-ին: Նրա այցի պաշտոնական ժամանակացույցում նշված տեղեկություններից բացի, Բաքվում կայանալիք հանդիպումների մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
Ավելի վաղ «Ենի շավաք» թերթը նշել էր, որ Էրդողանի այցը տեղի է ունենում հայ-ադրբեջանական լարվածության աճի ֆոնին: Բաքվի ֆորումն անցկացվելու է ապրիլի 25-ից 27-ը, նախատեսվում է, որ դրան կմասնակցեն տարբեր երկրների ավելի քան 2000 ներկայացուցիչներ:
Հայաստանը հայտարարել է, որ չի ընդունում այդ Ֆորումն ու դրա կողմից ընդունվելիք փաստաթղթերը:
Մանրամասն՝ «Ազատությունում»։