Ստեփան Սաֆարյան. «Աստանայում Հայաստանը կոպտագույն սխալ թույլ տվեց»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «7օր»-ի հետ զրույցում գնահատելով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը՝ ասել է, թե իր համար անհասկանալի է՝ ինչպես են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների իրարամերժ, հիասթափություն արտահայտող ելույթները համատեղվում այն հայտարարության հետ, որի տակ նրանք ստորագրություն են դրել.
-Ես ասեմ, որ Հայաստանում երկու երկրների նախագահները՝ Ալիևն ու Սարգսյանը, ըստ էության համաձայնություն տվեցին և ստորագրություն դրեցին Լ'Աքվիլայի 6 կետերի տակ, որը նրանք հրաժարվում էին ընդունել որպես սկզբունքներ, քանի որ ժամանակացույցները և գործողությունների հաջորդականությունը համաձայնեցված չէին։ Ըստ էության, նրանք համաձայնեցին և մխրճվեցին մի գործողության մեջ, կրկին՝ առանց Ղարաբաղի, որը խորանալու դեպքում ետ շրջել չի լինելու։
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ Աստանայում Հայաստանը կոպիտ սխալ թույլ տվեց։
-Սխալ թույլ տրվեց՝ հավանության արժանացնելով մի բանի, որն ընդունելի չէր ԼՂՀ-ի և ՀՀ-ի համար, և արդյունքում՝ բացառելով իր կողմից որևէ այլ ստրատեգիա ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, այդ թվում՝ նաև ճանաչում,-հավելել է նա։

7or.am