Տղամարդը հիվանդանոցից 17 հազ դոլար է ստացել խավարասեր ուտելու համար
Մալազիայի 38-ամյա բնակիչ Վան Հեյլի Մարաուվին դատի է տվել հիվանդանոցին իրեն խավարասեր ուտեցնելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Asian Correspondent.»-ը, 2015թ. մայիսին Մարաուվիին հոսպիտալացրել են պարանոցում զգացվող ուժեղ ցավերի պատճառով: Սակայն նրա առողջական վիճակը վատացել է այն բանից հետո, երբ նա չի նկատել իր նախաճաշում հայտնված խավարասերին: Երբ նա կուլ է տվել միջատի վերջույթը,ստամոքսային ուժեղ ցավեր են սկսվել:
Նույն թվականի օգոստոսին տղամարդը բողոք է ներկայացրել Առողջապահության նախարարություն՝ հայտնելով, որ հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր, չէին պահպանվում սանիտարահիգիենիկ կանոնները: Սակայն հիվանդանոցի անձնակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ տղամարդը ստում է: Դեպքի մանրամասները պարզելու նպատակով նշանակվել են ստուգումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ տղամարդը ճիշտ է:
Արդյունքում՝ հիվանդանոցը ստիպված է եղել Մարաուվիին 17.2 հազ դոլար վճարել:
Տղամարդը հիվանդանոցից 17 հազ դոլար է ստացել խավարասեր ուտելու համար
Մալազիայի 38-ամյա բնակիչ Վան Հեյլի Մարաուվին դատի է տվել հիվանդանոցին իրեն խավարասեր ուտեցնելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Asian Correspondent.»-ը, 2015թ. մայիսին Մարաուվիին հոսպիտալացրել են պարանոցում զգացվող ուժեղ ցավերի պատճառով: Սակայն նրա առողջական վիճակը վատացել է այն բանից հետո, երբ նա չի նկատել իր նախաճաշում հայտնված խավարասերին: Երբ նա կուլ է տվել միջատի վերջույթը, ստամոքսային ուժեղ ցավեր են սկսվել:

7or.am