Կիրո Մանոյան. «Աստանայի գագաթնաժողովը նոր բան չասաց»
-Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովը Ղարաբաղի հարցով իրականացրեց այն, ինչ ամենահավանականն էր, որ իրականացնի, թեև կային նվազ հավանականությամբ այլ հավանականություններ, որոնք, բարեբախտաբար, չիրականացվեցին։ Այսինքն, գագաթնաժողովն ընդամենը վերահաստատեց այն, ինչ մինչ այժմ ասված էր։ Նոր բան չասաց,-«7օր»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ելույթին, Կիրո Մանոյանն այն գնահատել է տեղին, ճիշտ, լավ և կազմակերպված։
Ելույթը, նրա կարծիքով պայմանավորված էր լսարանով, ինչպես նաև Ալիևի նախորդ օրվա ելույթով։
-Ալիևի ելույթը մի տեսակ ճչացող երեխայի խոսքի նման էր, ամեն ինչ ասելուց հետո վերջում ասում էր՝ բայց՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում,-ասել է նա և հավելել, որ դա ցույց է տալիս, որ իրավիճակն իսկապես լարված է, և միջնորդները մտահոգ են, որ այդ լարվածությունը զինյալ բախումների կամ պատերազմի չվերածվի։
Առաջիկայում, Կ. Մանոյանի կարծիքով, ականատես ենք լինելու Ադրբեջանի առնվազն դիվանագիտական և քարոզչական նոր նախաձեռնություններին, որով կփորձի ինքն իրեն արդարացնել.
-Պարզ է, որ Ադրբեջանն այս գագաթնաժողովից չստացավ այն, ինչին ձգտում էր, ինչի համար փորձում էր մթնոլորտ ստեղծել՝ իբր հնարավոր է՝ ճանապարհային քարտեզ լինի։ Ադրբեջանը չի հասկանում և չի ուզում հասկանալ, որ Ղարաբաղը նաև Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել։ Այդպիսի ակնկալիքներ բանակցություններից անհիմն ու անիրական են։
Ըստ Կ. Մանոյանի՝ ԼՂ հարցում գագաթնաժողովից հետո ակնկալիքներ ունենալ պետք չէ։

7or.am