Աշխարհ

22.04.2016 11:40


Պաշտոնավարման վերջին տարում էլ Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» եզրույթը. ANCA

Պաշտոնավարման վերջին տարում էլ Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» եզրույթը. ANCA

«Asbarez»–ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի անանուն աղբյուրներն ԱՄՆ Հայ դատի գրասենյակին (ANCA) տեղեկացրել են, որ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման վերջին տարում էլ չի արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը` այդպես էլ չիրագործելով իր տված խոստումը։ Նախքան նախագահի պաշտոնում ընտրվելն Օբաման բազմիցս խոսել էր Հայոց ցեղասպանության պատմական փաստի մասին` խոստանալով ընտրվելու դեպքում ճանաչել ու դատապարտել այն։

Այդ կապակցությամբ ANCA-ի գործադիր նախագահ Արամ Համբարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտել է Օբամայի լռությունը։

«Փաստորեն, նախագահ Օբաման իր պաշտոնավարումը կավարտի այնպես, ինչպես որ սկսել էր` ենթարկվելով Թուրքիայի գործադրած ճնշմանն ու դավաճանելով Հայոց ցեղասպանության մասին արդարացիորեն խոսելու վերաբերյալ ստանձնած պարտավորությանը»,-նշել է Համբարյանը` հավելելով, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշման ներքո՝ Օբամայի անխոհեմ վերաբերմունքը պարարտ հող է հանդիսանում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի համար հակահայկական վայրագությունների իրագործման համար:

Այս խորագրի վերջին նյութերը