ԱՄՆ-ը ռուսական սուզանավերի ակտիվության աճ է նկատել
ՆԱՏՕ-ի և Պենտագոնի մասնագետները ռուսական սուզանավերի ակտիվության աճ են նկատել: Ինչպես տեղեկացնում է «The New York Times»-ը, այդ կապակցությամբ ԱՄՆ ռազմածովային ուժերի ստորաբաժանումների հրամանատար Մարկ Ֆերգյուսոնը նկատել է, որ վերջին տարվա ընթացքում պարեկության ինտենսիվությունն աճել է մոտ 50%-ով:
Աղբյուրի գնահատմամբ՝ վերջին 20 տարվա ընթացքում ռուսական սուզանավերի առավելագույն քանակը գտնվում է Սկանդինավիայի, Շոտլանդիայի ափերի մոտ, ինչպես նաև Միջերկրական ծովում և Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը նոր, լավ զինված և անաղմուկ սուզանավեր ունի: Ընդգծվում է նաև ռուսական միջուկային զինանոցի արդիականացումը և երկրի կարողությունների աճը կիբերոլորտում:
«Մենք վերադարձել ենք երկու երկրների միջև մրցակցությանը», - հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Ջոն Ռիչարդսոնը:
Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը մտադիր է ավելացնել երկրի սուզանավային նավատորմի ֆինանսավորումը: Պենտագոնն առաջարկել է 8.1 մլրդ դոլար տրամադրել «Տոմագավ» հրթիռներով զինված «Վիրջինիա» տեսակի 9 սուզանավերի գնման համար: Բացի այդ, նախատեսվում է 20 մլն դոլար տրամադրել Քեֆլավիկ բազայի արդիականացման համար:
Նշվում է, որ Պենտագոնը հատուկ տեխնոլոգիաներ է մշակում ռուսական սուզանավերի միջև կոդավորված խոսակցություններն արձանագրելու համար, ինչպես նաև փորձարկում է սուզանավերին որսող հատուկ հեռակառավարվող նավ:

7or.am