Աշխարհ

22.04.2016 10:05


ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ են տվել խուսափել Ֆիլիպիններ այցից

ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ են տվել խուսափել Ֆիլիպիններ այցից

ԱՄՆ–ը և Մեծ Բրիտանիան հորդորել են իրենց քաղաքացիներին խուսափել Ֆիլիպինների հարավ այցելելուց, որտեղ ենթադրյալ մահմեդական ծայրահեղականներն առևանգում են մարդկանց։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Պետդեպը նախօրեին կոչ է արել ամերիկացիներին հետաձգել իրենց այցելությունները Սուլու արշիպելագ «օտարերկրյա ճանապարհորդների, փոքր նավերի առևանգման և բռնության բարձր սպառնալիքի պատճառով՝ կապված խռովությունների ու ահաբեկչության հետ»։

Համանման նախազգուշացում է տարածել իր քաղաքացիների համար նաև Բրիտանիայի կառավարությունը։

Աղբյուրը հիշեցնում է, որ «Աբու Սայյաֆ» ահաբեկչական խմբավորման զինյալներին կասկածում են Ինդոնեզիայի և Մալազիայի 18 քաղաքացիների առևանգման մեջ երեք դանդաղընթաց շոգենավերը գրոհելու ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը