Աշխարհ

21.04.2016 21:35


«Time»-ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

«Time»-ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը

«Time» ամսագիրը հրապարակել է 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը, համաձայն որի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդ է ճանաչվել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը:

Աղյուսակի երկրորդ տեղում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, որին հաջորդում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ցուցակի չորրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Ուշագրավն այն է, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, ով մի քանի տարի առաջ ստացել է Նոբելյան մրցանակ, հայտնվել է ցուցակի ընդամենը 13-րդ տեղում, իսկ ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտնվել է 18-րդ հորիզոնականում:

Աղյուսակում տեղ է գտել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, որի անունը ցուցակի 15-րդ տեղում է:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է ցուցակի 29-րդ հորիզոնականը: Նրան հաջորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ցուցակում է հայտնվել նաև ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը, ով, սակայն, զբաղեցրել է վերջին տեղը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը