ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ակշին Մեխտիեվը ելույթ է ունեցել նիստում, որը նվիրված է եղել Կոսովոյի լեգիտիմությանը։
Ինչպես հաղորդում է Bakililar.AZ-ը, Ադրբեջանն արտահայտվել է Սերբիային աջակցելու հարցում՝ չսատարելով Կոսովոյի անկախությունը։
Նշենք, որ հարցը քննարկվում է Հաագայի միջազգային դատարանում։ Կոսովոյի անկախությունը ճանաչել են 63 երկրներ, որոնցից մեծ մասը Եվրամիության երկրներն են և ԱՄՆ-ն։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարի 17-ին։
Ելույթ ունենալով Հաագայի դատարանում` Գերմանիայի, Ալբանիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները պաշտպանել են Կոսովոյի անկախությունը, իսկ Ադրբեջանը, Բելառուսը և Արգենտինան պաշտպանել են պաշտոնական Բելգրադին։
Ելույթ ունենալով նիստում` ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Կոսովոյի անկախ հռչակած տարածքը, հակասելով Սերբիայի օրենքներին, չի կարող միջազգային մակարդակով անկախ ճանաչվել։
Ադրբեջանը չի պաշտպանել Կոսովոյի անկախությունը