Լրահոս

21.04.2016 16:19


Սերգեյ Լավրովին խնդրում են միջնորդել Լևոն Հայրապեյանի պատժի տեսակը փոխելու հարցով (տեսանյութ)

Սերգեյ Լավրովին խնդրում են միջնորդել Լևոն Հայրապեյանի պատժի տեսակը փոխելու հարցով (տեսանյութ)

Արցախահայերը նամակ են հղել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովին՝ Մոսկվայի Բուտիրսկայա բանտում ծանր առողջական վիճակում գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու միջնորդության խնդրանքով:

Նամակի հեղինակները խնդրում են հաշվի առնել Հայրապետյանի արժանիքները Ռուսաստանի առջև: Հայտարարությանը կցված է տեսանյութ, որում Հայրապետյանի գործերի մասին է խոսումինքը՝ Սերգեյ Լավրովը: Գործարարի 60-ամյակին նա հայտարարել է հետևյալը.

«Լևոն Հայրապետյանի կողմից արված ամեն բան, այսպես թե այնպես, ազդեցություն է ունեցել արտերկրում Ռուսաստանի Դաշնության հեղինակության վրա` և՛ մասնավոր նախաձեռնությունները, և՛ զանգվածային լրատվամիջոցները, և՛ երիտասարդության հանդեպ ուշադրությունը, և՛ հարգանքը կրոնական ավանդույթների հանդեպ: Այս ամենը ձևավորում է պետության կերպարը միջազգային բեմում: Լևոն Հայրապետյանն ահռելի ներդրում է ունեցել միջազգային համագործակցության մեջ»:

«4 ինսուլտից և 2 ինֆարկտից հետո, օնկոլոգիական և ուրոլոգիական դիագնոզներով Լևոն Հայրապետյանը բանտում պարզապես կհեռանա կյանքից, նրան պետք է մշտական բժշկական հսկողություն»,- ասվում է հայտարարության մեջ.

«Ազատություն Լևոն Հայրապետյանին»
քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը