Բրիտանական խորհրդարանը ցեղասպանություն է որակել ԻՊ գործողությունները Սիրիայում և Իրաքում
Նախօրեին՝ ապրիլի 20-ին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը միաձայն ցեղասպանություն է որակել Սիրիայում և Իրաքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ «Guardian»–ին հղումով։
Նախաձեռնության հեղինակ, Պահպանողական կուսակցության անդամ Ֆիոնա Բրյուսի խոսքով՝ Միջազգային քրեական դատարանը չի կարող ցեղասպանության ճանաչման որոշում կայացնել, եթե նրան չդիմեն համապատասխան պահանջով։
Համայնքների պալատը կոչ է արել այդ հարցը քննարկել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

7or.am