Ս.Օհանյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալին
Դեկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ, տիկին Սելեսթե Վոլանդերին:
Հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբսթերը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև առաջիկայում Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի ներգրավմանն առնչվող հարցեր: Տիկին Ս.Վոլանդերն անդրադարձավ նաև այսօր առավոտյան ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ կատարած իր այցին, բարձր գնահատելով հայ խաղաղապահների կողմից իրականացված առաքելությունն Իրաքում և ներկայումս ընթացող առաքելությունը Կոսովոյում:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն